Շվեյցարական Բյուրգենշտոկում կայացած քննարկումների ընթացքում Կատարի և Պակիստանի շնորհիվ Իրանին հաջողվել է համաձայնեցնել մի շարք հարցերի լուծումներ, այդ թվում՝ նավթի արտահանման և Իրանի ակտիվների ապասառեցման վերաբերյալ։

Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:

«Պակիստանի և Կատարի միջնորդական ահռելի ջանքերի շնորհիվ հաջողվել է զգալի առաջընթաց արձանագրել Լիբանանում պատերազմը դադարեցնելու գործում։

Վերացվել են նավթի և նավթաքիմիական արտադրանքի արտահանման տուրքերը, հանվել է շրջափակումը, ապասառեցվել են որոշ սառեցված ակտիվներ, ինչպես նաև մեկնարկել է Իրանի վերականգնման և զարգացման լայնածավալ ծրագիրը»,- գրել է Արաղչին սոցցանցի իր էջում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *