«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի գործով կալանավորված է նաև նրա սանիկը՝ Արման Սարգսյանը։ Պատգամավորի թեկնածուն կալանավորվել է հունիսի 17-ին։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

Քրեական վարույթի շրջանակներում ութ մեղադրյալ կա, որից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, երեք անձի նկատմամբ՝ տնային կալանքը։ Կալանավորված անձինք հենց Դավիթ Ղազինյանը և նրա սանիկն են՝ Արման Սարգսյանը, որը կուսակցության գրասենյակի ղեկավար է։ Մյուս երեք մեղադրյալների նկատմամբ կիրառված է անազատության հետ չկապված խափանման միջոց։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *