Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել։

Ինչպես հայտնել է Ղազախստանի նախագահի աշխատակազմը, Բելգիայի մայրաքաղաքի օդանավակայանում Կասիմ-Ժոմարտ Տոկաևին դիմավորել են Կենտրոնական Ասիայի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Էդուարդս Սթիպրայսը և այլ պաշտոնատար անձինք։

Այցի շրջանակում Եվրոպական խորհրդում նախատեսված են Տոկաևի երկկողմ բանակցությունները Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։ Նախատեսվում է նաև մի շարք կարևոր համատեղ փաստաթղթերի ստորագրում։

Սկզբնաղբյուրը՝ Armtimes  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *