Երևանի հետ կապված իրավիճակը Մոսկվան դիտարկում է որպես Արևմուտքի փորձ՝ հարձակվելու այն ինտեգրացիոն միավորումների վրա, որոնց մասնակցում է Ռուսաստանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը,- փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք ականատես ենք լինում ՌԴ մասնակցությամբ ինտեգրացիոն միավորումների վրա հարձակվելու համառ փորձերի, որոնցում մեր երկիրն անմիջականորեն մասնակցում է։ Միևնույն ժամանակ, նրանք առաջ են մղում այն պատրանքային գաղափարը, որ դարեր շարունակ կողք կողքի ապրած և միշտ միմյանց օգնելու եկած ժողովուրդների պատմությունն ու աշխարհագրությունը կարող են վերանայվել», – ասել է Ուշակովը։
Սկզբնաղբյուրը՝24 news լրատվական կայք
