Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Արզումանյան փողոցում գտնվող 4-րդ կարգի վթարային շենքերի տեղում նոր բազմաբնակարան շենքեր կկառուցվեն։ Այս հարցն ընդգրկվել էր Երևանի ավագանու հունիսի 23-ի նիստի օրակարգում։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի տեղեկացմամբ՝ բնակիչների հետ հանդիպման ժամանակ ձեռք բերված նախնական պայմանավորվածության համաձայն՝ որոշվել է նրանց ժամանակավորապես տեղափոխել վարձով բնակարաններ, որոնց վարձավճարները կփոխհատուցվեն։

«Թվում էր, թե խնդիրը շատ արագ կլուծվի, սակայն ի հայտ եկան մարդիկ, որոնք, ենթադրում եմ, փորձում էին հավելյալ գումարներ կորզել։ Հնարավոր բոլոր դատական քաշքշուկներից ու ձգձգումներից հետո մենք, ի վերջո, մոտեցել ենք այս շենքերի քանդման գործընթացին։ Կառուցվելիք նոր շենքերում բնակիչները նոր բնակարաններ կստանան»,— նշել է Ավինյանը։

Սկզբնաղբյուրը՝ News.am  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *