Թուրքիայի Կաստամոնու նահանգում, Քուշքայասը գյուղի մի տան մոտ, ընկել և բռնկվել է անօդաչու թռչող սարք, հայտնել է Milliyet թերթը։
«Անօդաչու թռչող սարքը ընկել է Ջիդե շրջանի Քուշքայասը գյուղում գտնվող պնդուկի այգում՝ տան մոտակայքում», — ասվում է հրապարակման մեջ։
Նշվում է, որ ընկնելուց հետո սարքը բռնկվել է, իսկ դրա բեկորները ցրվել են շրջակայքով։ Տեղի բնակիչը լսել է ուժեղ պայթյուն և տան մոտից՝ 10 մետր հեռավորության վրա, հայտնաբերել դրոնի բեկորները։ Նախնական գնահատականներով՝ սարքի զանգվածը կարող էր գերազանցել 200 կգ-ը։
Սկզբնաղբյուրը՝ News.am լրատվական կայք
