ՆԳՆ ՓԾ ջրասուզակ Վահե Մելքոնյանը պատմել է փրկարարի առաքելության և ծառայողի ապրումների մասին:
«Իմ վրա ցանկացած դեպք իր հետքն է թողնում, հատկապես երբ այն վերաբերում է երեխաներին»,- նշում է փրկարարը։
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը խոսել է Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների ու փրկարարի առաքելության մասին։
Վահեն նշել է՝ անգամ գիշերները չի կարողացել քնել, քարտեզն է բացել, մտածել, թե գետը որ հատված կարող էր հասցրած լինել երեխային, որտեղ ինքը չի որոնել կամ չի տեսել:
Ջրասուզակը հուզվել է՝ հիշելով մի շարք դեպքեր ու ասել, որ հերոսություն չի համարում իր աշխատանքը, պարզապես «մարդ պետք է խղճով ապրի»:
Սկզբնաղբյուրը՝ Armtimes լրատվական կայք
