Երկրաշարժից հետո Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում ժամանակավորապես դադարեցվել է մետրոյի և երկաթուղային գծերի աշխատանքը։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը։
«Մենք որոշում ենք կայացրել կասեցնել մետրոպոլիտենի և երկաթուղու աշխատանքը, որպեսզի հեշտացնենք որոնողափրկարարական աշխատանքների իրականացումը»,- նշել է նա։
Սկզբնաղբյուրը՝ News.am լրատվական կայք
