ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղարը սոցցանցի իր էջում հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի առաջիկա գործուղման մասին:

«Վերջերս նախարար Գևորգ Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու  հուլիսին Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին:

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները շարունակվում են կառուցվել փոխադարձ հարգանքի և կառուցողական երկխոսության սկզբունքների հիման վրա։ Այդ հարաբերությունների շրջանակում տարբեր մակարդակներում շփումներն ու հանդիպումները եղել են և շարունակում են մնալ աշխատանքային գործընթացի մաս»,- ասվում է գրառման մեջ։

Սկզբնաղբյուրը՝ Armtimes լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *