Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 26-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ը, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն 3 «Առդա» թաղամասի գազասպառողների,
ժամը 09:00-ից մինչև ժամը 20:00-ը՝ Վանաձոր քաղաքի Աթարբեկյան փողոցի գազասպառողների, «Հ. Մացակյան» ԱՁ-ի, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի, Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկայի,
ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ը՝ Լոռու մարզի Դսեղ, Կաթնառատ բնակավայրերի գազասպառողների,
ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ը՝ Արարատի մարզի Վերին Դվին բնակավայրի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիան» և հայցում գազասպառողների ներողամտությունը, խնդրում պահպանել անվտանգության պահանջները։
