Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություն է ընթացել:

Հակակոռուպցիոն կոմիտեն «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել է, որ «Հայաստան» դաշինքի համակիրների կողմից ընտրակաշառք տալու-ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում խուզարկություններ են իրականացվում։

Հիշեցնենք՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրություններից մեկում որպես կաշառատուների թիմերից մեկի ղեկավար հնչում է նաև Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը։

Սկզբնաղբյուրը՝ Armtimes  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *