«Ցանկանում եմ շարունակել ղեկավարել առողջապահության նախարարությունը»:
Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ խոսելով Կառավարությունում հնարավոր փոփոխությունների մասին:
«Կաբինետի վերաբերյալ վարչապետը որոշում կներկայացնի, ես ներկայացնում եմ, թե որտեղ եմ ինքս ինձ տեսնում»,- նշել է նախարարը:
