ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնության միջնորդություն ԿԸՀ ներկայացվել է՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջամակներում։ Այս մասին հայտնում են «Փաստինֆո»-ի աղբյուրները։ Կառույցից առայժմ զերծ են մնում մեկնաբանություններից։
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ՝ պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով։ Միջնորդությունն, ըստ ամենայնի, կքննարկվի ՍԴ-ում ընտրությունների վիճարկման գործի քննությունից հետո։ Դատախազությունը ևս առայժմ փակագծեր չի բացում գործից։
Սկզբնաղբյուրը՝ 24 news լրատվական կայք
