Հայաստան էին ժամանել պարալիմպիկ խաղերի ամերիկյան թիմի ոսկե մեդալակիրներ, ԱՄՆ սպորտի բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն՝ անցկացնելու անվասայլակով բասկետբոլի վարպետության դաս և ցուցադրական խաղ։ Յունիբանկն ու «Վանք» հիմնադրամը համատեղ հանդես են եկել որպես Երևանում կայացած ամփոփիչ միջոցառման հովանավորներ՝ աջակցելով նախաձեռնությանը, որը միավորել էր սպորտը և կամքի ուժի կարևոր ուղերձը։

Յունիբանկը կարևորում է սպորտի և ակտիվ կենսակերպի խթանմանն ուղղված ծրագրերը, որոնք նպաստում են նոր հնարավորությունների ստեղծմանը և ընդգծում նպատակասլացության կարևորությունը։

Բանկը կշարունակի իր համագործակցությունը «Վանք» հիմնադրամի հետ՝ սոցիալական նշանակություն ունեցող նախաձեռնություններին աջակցելու նպատակով:

Սկզբնաղբյուրը՝ Hraparak.am լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *