Ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով Սահմանադրական դատարան դիմած կուսակցությունների ներկայացուցիչները ներկայացնում են իրենց հայցերը։

Քաղաքական ուժերի ներկայացուցիչները, դատարանի կողմից սահմանված կարգի համաձայն, ելույթ են ունենում հայցի ներկայացման հերթականությամբ։

Առաջինը ելույթ է ունենում «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարան է դիմել 7 քաղաքական ուժ։ Պատասխանող կողմը ԿԸՀ-ն է, համապատասխանողներն են դատախազությունը, ՆԳՆ-ն, Հակակոռուպցիոն կոմիտեն։ Երրորդ կողմ է հանդես գալիս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Նրա ներկայացուցիչների մեջ է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, որը հանդես է գալիս որպես կուսակցության վարչության անդամ։

Սկզբնաղբյուրը՝ News.am  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *