Բրազիլիայի հավաքականը դուրս եկավ ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/18 եզրափակիչ։

Իտալացի մասնագետ Կառլո Անչելոտիի գլխավորած հավաքականը ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքի «Էն Էր Ջի» ստադիոնում տեղի ունեցած 1/16 եզրափակիչում 2:1 հաշվով պարտության մատնեց Ճապոնիայի հավաքականին :

Հանդիպման հաշիվը 29-րդ րոպեին բացեց Ճապոնիայի հավաքականի եւ գերմանական «Մայնցի» կիսապաշտպան Կաիսու Սանոն:

56-րդ րոպիեն հավասարությունը վերականգնեց Բրազիլիայի հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոն, որին փոխանցում կատարեց Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Գաբրիել Մագալյանսը:

Ավելացված ժամանակի 6-րդ րոպեին «Նյուքասլ Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Գիմարայնշի փոխանցումն արդյունավետ օգտագործեց պաշտպան Գաբրիել Մագալյանսը` ապահովելով Բրազիլիայի հավաքականի հաղթանակը:

1/8 եզրափակիչում Բրազիլիայի մրցակիցը կլինի Կոտ դ’Իվուար եւ Նորվեգիա դիմակայության հաղթողը։

Կոտ դ’Իվուար – Նորվեգիա հանդիպումը տեղի կունենա հունիսի 30-ին Երեւանի ժամանակով 21:00-ին:

ԱԱ-2026, 1/16 եզրափակիչ

Բրազիլիա – Ճապոնիա՝ 2:1 

Սկզբնաղբյուրը՝ Sport.news լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *