Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել պետական պահպանության ծառայության աշխատողներին պարգևատրելու մասին։
Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության կազմավորման տոնի առթիվ ծառայողական պարտականությունները գերազանց և բարձր պատասխանատվությամբ կատարելու համար պետական պահպանության ծառայության աշխատողները պարգևատրվել են Ազգային ժողովի նախագահի հուշանվերով։
Բացի այդ՝ ՊՊԾ աշխատողները պարգևատրվել են նաև Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրով։
Սկզբնաղբյուրը՝ 24 news լրատվական կայք
