Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ և գործողությունների փոխլրացմամբ Բագրևանդ թաղամասի տարածքում ստեղծել են հանցավոր կազմակերպություն և իրականացնում են առանձնապես խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են ենթադրյալ հանցավոր խմբի անդամների ինքնությունները, նրանց քանակն ու աշխատանքային գրաֆիկը։
Պարզվել է նաև, որ տարածքի պահպանությունն իրականացնում են տարբեր անձինք՝ նպատակ ունենալով սահմանափակել օտար անձանց մուտքը տարածք։
Սկզբնաղբյուրը՝ Armtimes լրատվական կայք
