Արմեն Աշոտյանի կալանքը կրկին մեկ ամսով երկարացվեց,- հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
Հիշեցնենք, որ Քննչական մարմինը ներկայացրել էր քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի բանտային կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու միջնորդություն։
Միջնորդությունը քննության է առել Հակակոռուպցիոն դատարանը։
Արմեն Աշոտյանն արգելանքի է վերցվել հունիսի 5-ին, իսկ դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառել բանտային կալանքը՝ մեկ ամիս ժամկետով։
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` ՀՀ կրթության և գիտության նախկին նախարարը 6 անձի հետ հանցակցությամբ չարաշահել է պաշտոնեական դիրքն ու ֆինանսերի նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին և նրա որդուն՝ Արտյոմ Խաչատրյանին, օժանդակել ձեռք բերել օտարման ոչ ենթակա գույք։
Սկզբնաղբյուրը՝ 24 news լրատվական կայք
