Սթրեսին զուգահեռ ավելանում է մրսածության և գրիպի ռիսկը: Դուք կարող եք հակահարված տալ հիվանդությանը, եթե հակավիրուսային մթերքներով գերազանց վիճակում պահեք իմունային համակարգը:
Այդ մթերքի հակավիրուսային հատկությունները կարող են Ձեզ պաշտպանել նաև ծերացումից, քաղցկեղից, Ալցհեյմերի հիվանդությունից և սրտանոթային հիվանդություններից: Ներառեք հետևյալ հակավիրուսային միջոցները ձեր օրակարգում և եղեք առողջ:
Քրքում
Հզոր հակավիրուսային միջոց է և օգնում է կանխարգելել շատ մահացու հիվանդություններ՝ քաղցկեղ, արթրիտ և Պարկինսոնի հիվանդություն: Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում հայտնաբերվել է, որ քրքումը, դանդաղեցնելով ուղեղում ամիլոիդային վահանիկների կուտակումը, կարող է բուժել Ալցհեյմերի հիվանդությունը:
Ռոզմարին
Հետազոտողների կարծիքով ռոզմարինը լավացնում է ուղեղի աշխատանքը և արյան շրջանառությունը, ինչպես նաև նվազեցնում է քաղցկեղի զարգացման հավանականությունը: Բժիշկները խորհուրդ են տալիս ավելացնել ռոզմարինի թուրմը տավարի ֆարշի մեջ՝ նվազեցնելու ուռուցքածին նյութերի առաջացումը մսի եփման ժամանակ:
Կանաչ թեյ
Կանաչ թեյը պարունակում է կատեխիններ, որոնք պայքարում են քաղցկեղի դեմ և նվազեցնում խոլեստերինի քանակությունը: Թայվանում կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ կանաչ թեյի ամենօրյա օգտագործումը 66%-ով նվազեցնում է թոքի քաղցկեղի զարգացման հավանականությունը:
Սուրճ
Շաքարախտի զարգացման թշնամի է: Շվեդ և ֆինն գիտնականների հետազոտությունների տվյալներով սուրճի չափավոր օգտագործումը, կարող  է 65%-ով նվազեցնել թուլամտության զարգացման հավանականությունը մեծ տարիքում:
Կոկոսի յուղ
Կոկոսի յուղն օգտագործվում է ողջ աշխարհի տրադիցիոն բժշկության մեջ՝ լայն սպկետորի հիվանդությունների բուժման համար:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *