Հուլիսի 2-3-ը ոստիկանությաան ստորաբաժաանումները բացահայտել են 135 հանցագործություն, մասնավորապես՝
49 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
10 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
8 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
7 դեպք՝ խարդախության,
6 դեպք՝ պետական սահմանն ապօրինի հատելու,
4-ական դեպք՝ խուլիգանության, թմրանյութի հայտնաբերման, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու,
3-ական դեպք՝ հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության, զենք-զինամթերքի առգրավման, սառը զենք կրելու,
2-ական դեպք՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, հրազենի ապօրինի շրջանառության։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են․
1-ական դեպք՝ բնակարանային գողության, խուլիգանության։
Հայտնաբերվել է 8 հետախուզվող, կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։
Հայտնաբերվել է 1 անհայտ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 1 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար, 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
