Հայտնի է, որ 2018թ հեղափոխությունից հետո խոշոր բիզնեսմեններից Բարսեղ Բեգլարյանը անցնում է մի շարք քրեական գործերով։

Միաժամանակ նա գրեթե մշտապես մասնակցում է ընդդիմության հանրահավաքներին։ 2026թ ԱԺ ընտրությունների նախաշեմին նրան պատկանող «Արարատբանկում» տեղի են ունեցել առաջին հայացքից աշխատակարգային փոփոխություններ, որոնք, սակայն, ուղիղ կապ ունեն ընտրությունների ոչ երկրորդական դերակատարների հետ։

Այսպես, վաղաժամկետ դադարեցվել են «Միասնության թևերի» ցուցակի 2֊րդ համար Դավիթ Անանյանի եղբոր` «Արարատբանկ» ԲԲԸ վարչության նախագահ Մհեր Անանյանի լիազորությունները, մեկ այլ ընդդիմադիր Ավետիք Չալաբյանի եղբոր` Արա Չալաբյանի կողմից իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դիմումը քննարկվել, սակայն չի ընդունվել բանկի խորհրդի կողմից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *