Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ անհամբեր սպասում է ԵԱՏՄ բոլոր երկրների վարչապետների հետ հանդիպմանը Եկատերինբուրգում կայանալիք «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսում։

Կիրակի օրը Սվերդլովսկի մարզի նահանգապետ Դենիս Պասլերի հետ հանդիպման ժամանակ Միշուստինը շնորհակալություն է հայտնել մարզի ղեկավարությանը ցուցահանդեսի կազմակերպման գործում իրենց աշխատանքի համար։ Վարչապետը նշել է, որ ֆորումին մասնակցել են արդյունաբերողներ և ձեռնարկատերեր, այդ թվում՝ բարեկամ երկրներից։

«Մենք նաև ակնկալում ենք հանդիպել բոլոր չորս երկրների վարչապետների հետ, բացառությամբ Ռուսաստանի, ես նկատի ունեմ մեր ԵԱՏՄ-ն», – ասել է Միշուստինը։

Ռուսաստանի կառավարության ղեկավարը հուլիսի 5-6-ը կաշխատի Եկատերինբուրգում։ Երկուշաբթի օրը Միշուստինը ելույթ կունենա «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի լիագումար նիստում, ավելի վաղ հայտնել էր Ռուսաստանի կաբինետի մամուլի ծառայությունը։

Սկզբնաղբյուրը՝ News.am լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *