Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում օդանավերի ընդունման և բացթողման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել,- հայտնում է «Ռոսավիացիան»:
Սահմանափակումներն անհրաժեշտ են թռիչքների անվտանգությունն ապահովելու համար, ասված է հաղորդագրության մեջ:
«Ռոսավիացիայի» տվյալներով՝ ներկայումս ժամանակավոր սահմանափակումներ են գործում նաև Կալուգայի և Սարատովի օդանավակայաններում:
Չերեպովեցի օդանավակայանը չվերթներն ընդունում և իրականացնում է համապատասխան մարմինների հետ համաձայնեցմամբ:
