Նախօրեին Վազգեն Գալստանյանը (Բագրատ արքեպիսկոպոս) ներկայացված հայցով (ստորև ներկայացվում է)* Նիկոլ Փաշինյանից պահանջում է զրպարտության համար հերքում, դրամական միջոց` 49.7 դրամ՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում ՔՊ ստացած ձայների տոկոսի չափով, ինչպես նաև նախապես վճարված պետական տուրքի գումարը։

*Պահանջ: 1. Պարտավորեցնել պատասխանող Նիկոլ Վովայի Փաշինյանին՝ դատական վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում հրապարակայնորեն հերքել հայցվոր Վազգեն Պետրոսի Գալստանյանի պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը արատավորող, իրականությանը չհամապատասխանող փաստացի տվյալները՝ ՀՀ կառավարության պաշտոնական կայքում (www.gov.am), ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում (www.primeminister.am), ինչպես նաև առնվազն 5000 տպաքանակ ունեցող մամուլի միջոցով հրապարակելով հետևյալ տեքստը.

«ՀԵՐՔՈՒՄ. Ես՝ Նիկոլ Փաշինյանս, հայտնում եմ, որ 11.06.2026 թվականին ՀՀ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում իմ կողմից հնչեցված այն պնդումները, թե «ՔՊ-ն ստացել է 100 %-ով օրգանիկ քվե, էն մյուս ուժերը ստացել են 100%-ով ընտրակաշառքով քվե… Առանց փողի, նրանց օգտին ոչ մեկը չի քվեարկել, բացարձակապես ոչ մեկը», չեն համապատասխանում իրականությանը և հանդիսանում են զրպարտություն ընտրություններին այլ քաղաքական ուժի օգտին քվեարկած ՀՀ քաղաքացի Վազգեն Պետրոսի Գալստանյանի նկատմամբ»։2. Պատասխանող Նիկոլ Վովայի Փաշինյանից հօգուտ հայցվոր Վազգեն Պետրոսի Գալստանյանի բռնագանձել 49,7 (քառասունինը ամբողջ յոթ տասնորդական) ՀՀ դրամ՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում:3. Պատասխանող Նիկոլ Վովայի Փաշինյանից հօգուտ հայցվոր Վազգեն Պետրոսի Գալստանյանի բռնագանձել նախապես վճարված պետական տուրքի գումարը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *