Կիևի մոտակայքում հայտնաբերվել է ուկրաինացի գործարար Երմոլաևի դեմ Մոնակոյում մահափորձ կատարելու մեջ կասկածվող կնոջ մարմինը։ Այս մասին հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները

Նրա սպանության գործով ձերբակալվել է Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչության աշխատակից և իրավապահ մարմինների նախկին աշխատակից։
Հիշեցնենք, որ հունիսի 30-ին Մոնակոյում մահափորձ է տեղի ունեցել ուկրաինացի գործարար Վադիմ Երմոլաևի դեմ։
Անհայտ անձը շենքի մուտքի մոտ թողել էր ինքնաշեն պայթուցիկ սարքով պայուսակ և դիմել փախուստի:

Պայթյունի հետևանքով տուժել է երեք մարդ՝ ինքը՝ Երմոլաևը, մի կին և դեռահաս։ Զոհեր չկան։

Սկզբնաղբյուրը՝ 24 news  լրատվական կայք

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *