Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ,  հունիսի 7-ին կայացած ընտրություններում ԲՀԿ ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Արեգնազ Մանուկյանը։

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեցին ՀՀ քննչական կոմիտեից։

«Քրեական վարույթի շրջանակում Ա.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը):

Նա ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար»,– հայտնեցին Կոմիտեից։

Հունիսի 12–ին Քննչական կոմիտեն խուզարկություն էր կատարել Արեգնազ Մանուկյանի բնակարանում՝ Անդրանիկ Թևանյանին առնչվող գործի շրջանակներում։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *