Այս օրերին ՀՀ իրավապահ համակարգի գրեթե բոլոր ստորաբաժանումները մանրակրկիտ ստուգումներ են իրականացնում Գագիկ Ծառուկյանին առնչվող բոլոր բիզնեսներում՝ դրանց ծագման օրվանից սկսած։
Հավանաբար նրանց աչքից վրիպել է մեկ այլ առերևույթ, սակայն անվտանգության առումով խիստ «հրակայուն» թեմա․
«Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ից բառացիորեն մի քանի մետր հեռավորության վրա գտնվում է «Գալֆ» ապրանքանիշի ներքո գործող բենզալցակայանը, այն դեպքում, երբ, համաձայն հաստատված նորմատիվների, բնակելի և հասարակական շենքերից մասնավորապես բենզալցակայանների նվազագույն հեռավորությունը պետք է լինի 25 մետր։
Այս հարցին թերևս անդրադարձ կլինի այն ժամանակ, երբ արդեն Խաչատուր Սուքիասյանը հայտնվի ընդդիմադիրների շարքում։
