«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 8-ին , քննիչները ԱԻՆ աշխատակիցների ուղեկցությամբ գնացել են Ծառուկյանի տուն` կոկորդիլոսների հետեւից՝ նրանց էլ Կենդանաբական այգի տեղափոխելու նպատակով։
Գիշատիչներից մեկը, «չհանդուրժելով» ստեղծված իրավիճակը, փորձել է «հոշոտել» իրեն մոտեցած ԱԻՆ աշխատակիցներից մեկին, սակայն ԱԻՆ-ականը պլստացել է կենդանու ճանկերից․ կոկորդիլոսը հասցրել է կծել նրան, վերջինիս Շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։
«Փորձեցինք մեկնաբանություն ստանալ ՆԳՆ-ից, մեզ դեռ չեն պատասխանել»,-գրել է կայքը։
