Հուլիսի 12-ին Հանրապետության հրապարակում անցկացվելիք «Վարդավառ 2026» տոնակատարության կապակցությամբ ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։
Մասնավորապես, հուլիսի 12-ին՝ ժամը 07:00-ից մինչև 24:00-ն, փակ կլինի Հանրապետության հրապարակ և դրան հարակից փողոցներ տանող մուտքը։
Բացի այդ՝ հուլիսի 11-ի ժամը 18:00-ից մինչև հուլիսի 12-ի ժամը 24:00-ն երթևեկության համար կփակվի նաև Շահումյանի արձանի հարևանությամբ գտնվող միակողմանի նեղ փողոցը՝ Շահումյանի արձանի և Շահումյանի հրապարակի միջև, որտեղ նախատեսվում է մանկական գոտու կազմակերպումը։
