«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Երևանում հուլիսի 15-ի ցերեկը, 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 16-18-ը՝ երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 15-20-ը՝ երեկոյան, սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ։

Հանրապետության տարածքում հուլիսի 15-ի ցերեկը, 16-ին և 20-ին՝ կեսօրից հետո, 17-19-ը՝ գիշերը և կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։

Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում հուլիսի 15-20-ը՝ երեկոյան ժամերին, սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ին՝ ցերեկային ժամերին, կնվազի 3-4 աստիճանով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *