«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ հուլիսի 16-ին՝ ժամը 10:00-18:00-ը, կդադարեցվի ք. Նոր Հաճն Հաթ թաղամասի ջրամատակարարումը։
Վթարային աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ հուլիսի 16-ին՝ ժամը 10:10-13:00-ը, կդադարեցվի ք. Բերդ Խ. Աբովյանի, Ստ. Թումանյան փողոցների ջրամատակարարումը։
Վթարային աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ հուլիսի 16-ին՝ ժամը 10:10-17:00-ը, կդադարեցվի ք. Կապան Սյունիք Գյուղի, Գործարանային փողոցի ջրամատակարարումը։
Վթարային աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ հուլիսի 16-ին՝ ժամը 11:00-14:00-ը, կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Սերո Խանզադյան փողոցի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
