Սևանա լճի 2-րդ հանրային լողափի տարածքում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները հուլիսի 15-ին նկատել են ափից մոտ 1500 մ հեռավորության վրա շրջված հեծանվանավակ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Ջրափրկարարներն արագ արձագանքել են իրավիճակին և օպերատիվ գործողությունների շնորհիվ անվնաս ափ են դուրս բերել երեք քաղաքացու։

Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *