«Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը»:
Այս մասին Truth Social-ում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Իրանը թույլ է տվել լքել երկիրը ԱՄՆ քաղաքացուն, որը ապօրինաբար ձերբակալվել էր 2024 թվականի դեկտեմբերին՝ Ջո Բայդենի նախագահության օրոք։ Նա այժմ Իրանում չէ, լավ վիճակում և անվտանգ է։ ԱՄՆ-ն երախտապարտ է Իրանի կողմից բարի կամքի այս դրսևորման համար»,- ասել է Թրամփը։
