Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չեղարկել է հաջորդ շաբաթ նախատեսված այցը ԱՄՆ, քանի որ չի հաջողվել համաձայնեցնել հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հաղորդել է իսրայելական I24 հեռուստաալիքը՝ հղում կատարելով աղբյուրներին։

«Հանդիպման ամսաթիվն այդպես էլ չէր որոշվել, ձեռք չեն բերվել նախնական պայմանավորվածություններ դրա օրակարգի կամ ակնկալվող արդյունքների վերաբերյալ», – պարզաբանել է հեռուստաալիքը։

Աղբյուրների խոսքով՝ Նեթանյահուի և Թրամփի հանդիպումն այցի ընթացքում կազմակերպելու համար վերջին օրերին «ինտենսիվ ջանքեր» են գործադրվել, սակայն «այդ ջանքերն ի վերջո տապալվել են»։

Հինգշաբթի Իսրայելի վարչապետի գրասենյակից հայտնել էին, որ այցի հետաձգումը կապված է սենատոր Լինդսի Գրեհեմի հուղարկավորության ամսաթվի փոփոխության հետ, որին Նեթանյահուն նախատեսում էր մասնակցել։ Սակայն I24-ի տվյալներով՝ այցը չեղարկելու որոշումը պայմանավորված է ոչ միայն պլանավորման նկատառումներով։

Դիվանագիտական ֆոնը, ինչպես նշել է I24-ը, զգալիորեն բարդացել է Վաշինգտոնի և Թեհրանի միջև փոխըմբռնման հուշագրի տապալումից հետո։

«Այս պահին Նեթանյահուն շահագրգռված չէ Սպիտակ տանը լուսանկարվելու մեջ։ Պարզապես հիմա հարմար ժամանակ չէ», – հայտնել է հեռուստաալիքի զրուցակիցը։

Սկզբնաղբյուրը՝ News.am լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *