Երևանի «Նոյ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի կապարակնիքները հանվել են, սակայն կոմբինատը դեռ չի աշխատում։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց փաստաբան Էմին Խաչատրյանը։
Նա տեղեկացրեց, որ ՊԵԿ-ի ու քննչականի աշխատակիցների կողմից ստուգողական աշխատանքներ են կատարվում։
«Հուսով եմ, որ այս աշխատանքներից հետո հավանաբար կոնյակի գործարանի աշխատանքն այլևս չի խաթարվի, այն բնականոն կաշխատի, որովհետեւ իրավական հիմնավորում չկա, որ այն պետք է կապարակնքվի եւ չաշխատի»,–ասաց նա։
