Բյուրեղավան համայնքում խմելու ջրի վերաբերյալ մամուլում տարածված հրապարակումների առնչությամբ «Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ սահմանված կարգով և պարբերաբար իրականացնում են խմելու ջրի նմուշառումներ ջրաղբյուրներում և օրվա կարգավորիչ ջրամբարներում, և կատարված հետազոտությունների արդյունքներով խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել։
«Տարածված հրապարակումների և հանրային մտահոգությունների հիման վրա ընկերության մասնագետներն այս պահին ևս իրականացնում են լրացուցիչ հետազոտություններ, որոնց արդյունքների վերաբերյալ կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն։
Հորդորում ենք բնակիչներին հետևել բացառապես պետական իրավասու մարմինների պաշտոնական հաղորդագրություններին՝ չճշտված տեղեկությունների տարածումից և անհարկի անհանգստությունից խուսափելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել, 6 անձ հոսպիտալացվել է:
