Ֆրանսիան երկրից կարտաքսի ռուս քարոզիչ Քսենյա Ֆեոդորովային, ով նախկինում ղեկավարել է «RT France»ը։
«Ֆեոդորովայի վարքագիծը վնաս է հասցնում պետության հիմնարար շահերին, այդ իսկ պատճառով նրա ներկայությունը Ֆրանսիայում «լուրջ և փաստացի սպառնալիք է հասարակական կարգին»,- ասվում է Ֆրանսիայի ՆԳՆ-ի հրապարակած փաստաթղթում:
Հունիսի սկզբին Եվրախորհրդարանի Լիբերալ Renew Europe խմբակցությունը պահանջել էր պատժամիջոցներ սահմանել Քսենյա Ֆեոդորովայի դեմ՝ նրան մեղադրելով Ուկրաինայում պատերազմի և ԵՄ-ի դեմ քարոզչական արտահայտությունների տարածմանը մասնակցելու համար:
Բաստիլի գրավման օրվան նվիրված մասշտաբներով աննախադեպ զորահանդեսի նախօրեին Ֆեոդորովան հերթական անգամ քննադատել է Ֆրանսիայի իշխանություններին, Մակրոնի կառավարությանը մեղադրել Ֆրանսիային Ռուսաստանի հետ ուղիղ բախման դրդելու համար:
