Հակակոռուպցիոն դատարանը ՀՅԴ անդամ, «Համազգային հայ կրթական ու մշակութային հիմնադրամի» Գյումրու գրասենյակի տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանի նկատմամբ կիրառեցլ է տնային կալանք խափանման միջոցը:

Այս մասին հայտնել է նրա փաստաբանը:

Մեղադրող կողմը պահանջել էր որպես խափանման միջոց կիրառել 2 ամսվա կալանքը։

Արա Նախշքարյանի նկատմամբ քրեական վարույթ էր նախաձեռնվել հեռախոսազրույցի գաղտնալսմամբ՝ ԱԺ ընտրություններին նախորդող օրերին։

Նախշքարյանը ձերբակալվել է հուլիսի 29-ի առավոտյան։

Գործի շրջանակում ձերբակալել են նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսանողուհի 21-ամյա Մ․Մ․-ն, որը եղել է «Հայաստան» դաշինքի հանձնաժողովի անդամ»։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *