Ստամբուլի հայկական Սուրբ Կարապետ գերեզմանատան դեմ հարձակման գործով առաջին դատական նիստ նշանակվել է օգոստոսի 20-ին։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական Ակոսը,  գործով միակ մեղադրյալ 55-ամյա Մուհարեմ Քյունն ընդունել է մեղքը, նշել, որ զղջում է արարքի համար։ Նա պնդել է, թե գործել է ինքնուրույն եւ որեւէ մեկը չի ուղղորդել։

Նշենք, որ այս տարվա հուլիսի 7-ի գիշերը Ստամբուլի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցի մտած անձը կամ անձինք կոտրել են 6 գերեզմանաքարեր եւ մեկ հուշաղբյուր։

Հայ համայնքի բողոքի հիման վրա քրեական գործ է հարուցվել։

Սկզբնաղբյուրը՝ News.am  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *