Դեսպան Նարեկ Մկրտչյանը դեսպանությունում ընդունել է Գլոբալ բնապահպանական հիմնադրամի (GEF) նորընտիր գործադիր տնօրեն և նախագահ Դիեգո Մեսա Պույոյին։

Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։

«Դեսպանը շնորհավորել է վերջինիս պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և բարձր գնահատել Հայաստանի Հանրապետության և Գլոբալ բնապահպանական հիմնադրամի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը։

Հանդիպման ընթացքում Դիեգո Մեսա Պույոն իր պատրաստակամությունն է հայտնել խորացնելու և ընդլայնելու հիմնադրամի և Հայաստանի միջև համագործակցությունը՝ շրջակա միջավայրի պահպանության, կայուն զարգացման օրակարգի շրջանակում։

Նա նաև տեղեկացրել է, որ Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) մասնակցելու նպատակով կգլխավորի Գլոբալ բնապահպանական հիմնադրամի պատվիրակությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *