Մենք երեկ գրել էինք, որ Աբովյան քաղաքը ժամեր շարունակ հոսանքազրկված է, իսկ ՀԷՑ-ի օպերատորները անդադար խաբում են քաղաքացիներին` նշելով, որ իքս ժամին էլեկտրաէներգիան կվերականգնվի: Մենք նաև գրել էինք, որ մի շարք մթերային խանութների աշխատակիցներ մեզ հետ զրույցում ասել էին, որ մեծ վնասներ են կրել, քանի որ 24 ժամ է սառնարանները չեն աշխատում ամռան այս շոգին:

Մենք տեղեկացանք, որ այժմ որոշ թաղամասեր դեռ հոսանքազրկված են, իսկ որոշ թաղամասերում էլ առավոտյան ժամը 5-ին մատակարարումը վերականգնվել է, ապա նորից անջատվել՝ հերթական վթարի պատճառով:

Ի դեպ, Աբովյանը բացառություն չէ՝ ամեն տեղ եւ շատ հաճախ են հոսանքազրկումներ լինում, մարդիկ ժամերով հոսանք չունեն եւ դա շատ սովորական է դարձել  ՀԷՑ-ը պետության կառավարմանն անցնելուց հետո։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *