Ռումինիայի ատոմային էլեկտրակայաններում էլեկտրաէներգիայի արտադրությամբ զբաղվող պետական «Nuclearelectrica» ընկերությունը հայտնել է, որ սկսել է իր միակ գործող ռեակտորի էլեկտրացանցից անջատման գործընթացը՝ Դանուբում ջրի ռեկորդային ցածր մակարդակի պատճառով,- հաղորդում է Reuters։

Եղանակային պայմաններն արդեն ստիպել էին ընկերությանը հուլիսի վերջին դադարեցնել մեկ ռեակտորի աշխատանքը։ ԱԷԿ-ն ունի 706 մեգավատտ հզորությամբ երկու ռեակտոր, որոնց բաժին է ընկնում երկրի էլեկտրաէներգիայի արտադրության հինգերորդ մասը։

Ռումինիայում ամբողջ օգոստոսի համար հայտարարվել է էներգետիկ արտակարգ իրավիճակի ռեժիմ։ Ընկերություններին և տնային տնտեսություններին առաջարկվել է կամավոր կրճատել սպառումը երեկոյան պիկ ժամերին։

Էներգետիկայի նախարարությունը գործարկել է 330 մեգավատտ հզորությամբ ածխով աշխատող էլեկտրակայան։ Իշխանությունները նաև հույս ունեն ավելացնել հողմային և հիդրոէներգիայի արտադրությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *