Գերմանիայի արևմուտքում՝ Հյուսիսային Հրեին-Վեսթֆալիա դաշնային հողի Հյուրտգենվալդ համայնքում, անտառային հրդեհի պատճառով Գայ շրջանում շուրջ 1800 մարդ ստիպված լքել են իրենց տները։

Այս մասին գրում է Bild թերթը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Հրատարակության տեղեկություններով՝ կրակը մոլեգնել է ամբողջ գիշեր՝ բորբոքվելով Հյուրտգենվալդից (Դյուրենի շրջան) մոտ 500 մ հեռավորության վրա, սակայն բոցը շարժվել է դեպի Գայ շրջանի կողմը։ Արդյունքում որոշում է կայացվել հրատապ կարգով տարհանել ամբողջ բնակավայրի բնակիչներին։ Հրդեհի ընդհանուր մակերեսը կազմում է շուրջ 25 հեկտար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *