2002 թվականին սկիզբ է առնում 3300 կիլոմետրանոց գազամուղի շինարարության նախագծի աշխատանքները, որը, ձգվելով մինչև 2013 թվական, չեղյալ է համարվում։
ՆԱԲՈՒԿԿՈ անունը կրող մեգանախագծի համաձայն՝ Թուրքմենիայից, Իրանից և Ադրբեջանից դեպի Եվրոպա պետք է հոսեր գազ` վերջիններիս ազատելով ռուսական գազի կախվածությունից։
Ծրագիրը վիժեցվեց երկու գլխավոր պատճառներով․ առաջինը, որքան էլ զարմանալի լինի, Թուրքիայի և Ադրբեջանի տարաձայնություններն էին տարանցիկ երկրի հարցում` Թուրքիան նախընտրում էր Հայաստանի տարածքով գազատարի տարանցումը, Ադրբեջանը ընդդիմանում էր դրան։
Երկրորդ գլխավոր խոչընդոտը նախագծի ինքնարժեքն էր, որը «Բրիթիշ պետրոլիումի» մասնագետների կարծիքով ոչ թե կկազմեր նախատեսված 7.9, այլ 14 միլիարդ ԱՄՆ դոլար։
Ծրագիրը ի վերջո իրականացվեց բոլորովին այլ երթուղով և կրեց Տրանսադրիատիկ գազամուղ անվանումը, որի խողովակները միջինասիական և ադրբեջանական գազի փոխարեն լցվեցին ռուսական գազով։
Տիգրան Մուրադյան
