«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. օգոստոսի 17-ին՝ ժամը 13:00-ից մինչև օգոստոսի 18-ը՝ ժամը 13:00-ը, կդադարեցվի Լոռու մարզի Հագվի, Սանահին, Աքորի գյուղերի, Սանահինի Սարահարթ թաղամասի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
