Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը խորհրդարանում Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Լիլիթ Գալստյանի թեկնածությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովի նիստում այդ մասին հայտարարել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։

Լիլիթ Գալստյանի կենսագրությունը պատգամավորներին ներկայացրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *