Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ, 67 կգ քաշային Յուրիկ Մխիթարյանը եւ 97 կգ քաշային Էրիկ Տեր-Մաթեւոսյանը այսօր երեկոյան կգոտեմարտեն բրոնզե մեդալների համար։
Կիսաեզրփակիչում Յուրի Մխիթարյանը 0:8 հաշվով պարտվել է Բելառուսի ներկայացուցիչ Միխայիլ Մարկուսկիին։
Էրիկ Տեր-Մաթեւոսյանը 0:8 հաշվով պարտվել է ուկրաինացի Եհոր Յակուշենկոյին։
Հիշեցնենք, որ նախորդ օրը 77 կգ քաշային Սամվել Տերտերյանը նվաճել է ոսկե, 87 կգ քաշային Յուրիկ Պետրոսյանը՝ արծաթե մեդալ։
Սկզբնաղբյուրը՝ Sport.news լրատվական կայք
