Հ-1 ավտոճանապարհի կմ0+400 տեղամասում առկա կամրջի քանդման և նոր կամրջի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 20-ից փակ է լինելու Վերին Պտղնու տրանսպորտային հանգույցից դեպի Բալահովիտ ճանապարհահատվածը։ Որպես այլընտրանքային ճանապարհ` առաջարկվում է Մ-4 ավտոճանապարհի Աբովյանի տրանսպորտային հանգույցը։ Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից:
Միևնույն ժամանակ, վերոնշյալ աշխատանքներով պայմանավորված, փակ է լինելու նաև Հ-61 և Տ-6-15 ավտոճանապարհների հատման տեղամասից («Առինջ մոլի» խաչմերուկ) դեպի Մ-4 գնացող ճանապարհահատվածը, և, որպես այլընտրանքային ճանապարհ, առաջարկվում է Տ-6-15 ճանապարհը (Գետարգել բնակավայր)։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *