Երեկ` երեկոյան, Ռուսաստանի զինված ուժերը զանգվածային հարված են հասցրել Կիևի և Կիևի մարզի ռազմաարդյունաբերական օբյեկտներին, տրանսպորտային և լոգիստիկ կենտրոնին և պահեստներին,- հայտնել է Պաշտպանության նախարարությունը։
Կիևի մարզում հարվածներ են հասցվել Մարտուսովկայի տրանսպորտային և լոգիստիկ կենտրոնին, որտեղ պահվում և բաշխվում էին կրկնակի նշանակության ապրանքներ, և Բրովարիի վառելիքի և քսանյութերի պահեստին, որտեղ պահվում էր մինչև 8000 խորանարդ մետր վառելիք Ուկրաինայի զինված ուժերի համար։
Բացի այդ՝ Ռուսաստանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Չեռնոմորսկի և Յուժնի նավահանգիստների ռազմական տեխնիկայի պահեստներին։
Նախարարությունը նշել է, որ հարվածները հասցվել են ցամաքային, օդային և ծովային տեղակայման ճշգրիտ զենքերի և հեռահար անօդաչու թռչող սարքերի միջոցով։
Երեկ՝ երեկոյան, Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է պայթյուններից հետո պահեստներում հրդեհի մասին։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ընդգծում է, որ հարվածները ուղղված են միայն Ուկրաինայի ռազմական և էներգետիկ օբյեկտներին և դրանց հետ կապված ենթակառուցվածքներին։
